Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած մորը, որի բերանի խոռոչում հայտնաբերել են մուգ դարչնագույն զանգվածով 3 փաթեթ՝  ընդհանուր 1.1 գր քաշով:

Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: