»»ԵՄ-ն 1.07 մլրդ եվրոյով տուգանել է 5 բանկի

ԵՄ-ն 1.07 մլրդ եվրոյով տուգանել է 5 բանկի

ԵՄ-ի բանկային ոլորտի մրցակցության հարցերով վերահսկիչ մարմինները խոշոր տուգանքներ են սահմանել 5 բանկերի նկատմամբ:

Ամերիկյան Citigroup-ը եւ JP Morgan-ը, բրիտանական Royal Bank of Scotland-ը (RBS) եւ Barclays-ը, ճապոնական Mitsubishi UFG-ը պարտավոր են ընդհանուր առմամբ 1.07 մլրդ եվրո վճարել, հաղորդում  է DW-ն:

Այս ֆինանսական ինստիտուտները մեղադրվում են արժույթների արժեքների հետ մեքենայությունների նպատակով կարտելային պայմանավորվածության մեջ: Վերահսկիչ մարմինների տվյալներով՝  փակ չաթերում արժույթների վաճառողները փոխանակվել են գաղտնի տեղեկատվությամբ եւ գործողությունների ծրագրով՝ ժամանակ առ ժամանակ համակարգելով իրենց ռազմավարությունները:

Խոսքը մասնավորապես եվրոյի, ամերիկյան դոլարի եւ շվեյցարական ֆրանկների փոխանակման գործառնությունների մասին է:

UBS շվեյցարական բանկին ազատել են տուգանքից, քանի որ դրա ղեկավարությունն անձամբ հայտնել է անօրինական պայմանավորվածությունների մասին:

ԵՄ Հակամենաշնորհային վարչության ղեկավար Մարգրետ Վեսթագերը հայտնել է, որ արժութային գործառնությունները ֆինանսական շուկայի ամենակարեւոր մասերից են: Նրանց ամենօրյա ծավալը մի քանի միլիարդ եվրո է:

2019-05-16T18:23:00+04:00May 16 18:30|Աշխարհ|0 Comments