Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով նիստը. քննարկվում է կալանքը՝ խափանման միջոց ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Արցախի ներկա և նախկին նախագահները դատարանի դահլիճում պետք է անձամբ ներկայացնեն երաշխավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ: