Մայիսի վերջին, ըստ նախնական պայմանավորվածության, քննչական կոմիտեին կտրամադրվեն «Էլարդ» ընկերության կողմից Ամուլսարի ներդրումային ծրագրի հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները:  Աս մասին  կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի:

«Ըստ այդ հետազոտության արդյունքների, քրեական գործը իր հանգուցալուծումը կստանա կամ կշարունակվի, կառավարությունը իր համապատասխան դիրքորոշումը կհայտնի: Պետք է սպասել վերջնական պատասխաններին», — ասաց նա` հավելելով, որ եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ կլինեն խնդիրներ, որոնք վերահսկելի են, »Լիդիան» ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը:

Տիգրան Ավինյանը հույս  հայտնեց, որ հիդրոերկրաբանական հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է: