«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել: Ամերիկացիներին նյարդայնացրել են վարչապետի վերջին երկու հակաամերիկյան հայտարարությունները և մշտական դժգոհությունը ֆինանսական աջակցություն չցուցաբերելուց:

Իր հերթին Փաշինյանն էլ պնդել է, որ կարող էին ավելի մեծ օգնություն ցուցաբերել։ Իրավիճակը շտկելու նպատակով կառավարությունում որոշել են մի շարք տարբեր կալիբրի չինովնիկների ուղարկել Վաշինգտոն:

Չնայած ԱԳՆ-ն հրաժարվում է նախապես հայտարարել, բայց, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս ԱՄՆ կմեկնի Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակություն կմեկնի նաև ՊՆ-ից և տնտեսական բլոկի պատասխանատուներից։ Բացի այդ, ողջ պետական ապարատը լծվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ նախապատրաստելուն, փորձում են հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ ԱԽ քարտուղարի, ԿՀԳ և ՀԴԲ (ФБР, ЦРУ) ղեկավարների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: