»»»Սրան երկար ենք սպասել․ Սոբչակը ցույց է տվել Ֆիլիպ Կիրկորովի զգեստապահարանը

Սրան երկար ենք սպասել․ Սոբչակը ցույց է տվել Ֆիլիպ Կիրկորովի զգեստապահարանը

52-ամյա Ֆիլիպ Կիրկորովը դարձել է Քսենիա Սոբչակի YouTube-շոուի հերթական հաղորդման հերոսը։ Հարցազրույցի ամենահետաքրքիր մասը ռուսական էստրադայի թագավորի զգեստապահարանով էքսկուրսիան էր։ Սոբչակի խոսքերով նա առաջին լրագրողն է, ում Կիրկորովը թույլ է տվել տեսնել հագուստի իր տպավորիչ հավաքածուն։ Սոբչակն ապշել է զգեստապահարանի չափսերից եւ դրա պարունակությունից։ «Կյանքը բաժանվեց մինչեւ Կիրկորովի զգեստապահարն այցելելն ու դրանից հետո։

Մինչ այս ես ինձ շոփոհոլիկ եւ այնպիսի մարդ էի համարում, որը տանն ունի 50 մետրոնոց զգեստապահարան։ Այժմ լինելով առաջին լրագրողն, ով այցելել է թագավորի զգեստապահարան, գիտեմ, որ ես խղճուկ մուրացկան եմ», – իր Instagram-ում գրել է Քսենիան։ «Осторожно, Собчак!» շոուում Ֆիլիպը խոստովանել է, որ նա շոփոհոլիկ է։ Երգիչն ասել է, որ այս ամենը կապված է իր մասնագիտության հետ եւ հանրության առջեւ նույն հանգերձանքով երկրորդ անգամ չի կարող հայտնվել։ Արտիստի զգեստապահարանն այնքան մեծ է, որ նա հատուկ մարդ է վարձել, որը գիտի, թե ինչը որտեղ է գտնվում եւ նրան օգնում է գտնել եւ համադրել անհրաժեշտ իրերը։ «Ես նման բան չեմ տեսել։ Բուտիկներում այսպիսի բան չկա», – զարմացել է Սոբչակը։

Լրագրողին շատ իրեր դուր են եկել, հատկապես Միկի Մաուսի լոնգսլիվը։ Կիրկորովն առանց մտածելու այն նվիրել է Քսենիային։ «Առողջ կրես», – մեծահոգաբար ասել է արտիստը։ Շատ իրերի վրա դեռ կախված են գնապիտակները։ Սոբչակը ցույց է տվել, որ երգչի հագուստներն ահռելի գումարներ արժեն, ժակետներից մեկն, օրինակ, արժե 179 հազար ռուբլի։

 

2019-05-15T22:27:52+04:00May 15 23:10|Շոուբիզնես|0 Comments