»»ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին

ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին

ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  1-ին մասի և  213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

2019-05-15T18:58:53+04:00May 15 18:58|Քաղաքականություն|0 Comments