Հնդկաստանի 43-ամյա բնակիչ Բխոլա Շանքարը ողջ է մնացել այն բանից հետո, երբ 116 մեխ է կուլ տվել, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը գերազանցել է 5 սմ-ն:

Անգամ հոսպիտալացման շրջանում տղամարդը իրեն չի զրկել մետաղի եւ մետաղալարերի կտորների օգտագործումից: The Daily Mail-ը հաղորդում է, որ բժիշկները Բխոլային հոգեպես անառողջ են ճանաչել եւ նրա մոտ շիզոֆրենիա ախտորոշել: Պացիենտն ինքն էլ չի կարողացել բացատրել, թե ինչու է ոչ ուտելի առարկաներ կուլ տվել:

Հայտնի է միայն, որ նման արտասովոր սննդակարգը նա գաղտնի է պահել ընտանիքից: Բարեբախտաբար մեխերը չեն վնասել նրա ներքին օրգանները: Բժիշկները նշում են, որ հակառակ դեպքում հետեւանքները կարող են ճակատագրական լինել: Հաղորդվում է, որ մեխերի հեռացման երկարատեւ վիրահատությունից հետո պացիենտն աստիճանաբար ապաքինվում է: