»»Լևոն Քոչարյանի առաջարկությունը

Լևոն Քոչարյանի առաջարկությունը

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պատրաստ է հանդիպել Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ: Լևոն Քոչարյանն այս մասին ասաց՝ դատարանում պատասխանելով լրագրողների հարցին:

Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանի որդուն հանդիպելու ցանկություն էր հայտնել անձամբ Սարգիս Քլոյանը: Լևոն Քոչարյանն ասաց՝ ինքը ևս ցավում է տասը զոհերի համար և նշեց, որ սպանությունները տարիներ շարունակ շահարկվել են: Լրագրողներից մեկի հարցին՝ ո՞ւմ կողմից, Քոչարյանի որդին, ակնարկելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ձեր նախկին խմբագրի»:

Նա նաև հավելեց. «Մի տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսե՞լ եք սպանության հետ կապված: Ես շատ ուրախ եմ, որ այս ամեն ինչը կարողանում ենք բաց դատավորությամբ լսել, առաջին հերթին՝ սպանվածների հարազատները: Առաջին շահագրգիռ անձն ենք, որ այս ամեն ինչն անցնի և մարդիկ հասկանան, որ մենք այս ամեն ինչի հետ կապ չունենք»:

2019-05-15T14:00:53+04:00May 15 14:00|Հասարակություն|0 Comments