»»»Լոռու մարզում հայտնաբերվել է տղամարդու դի

Լոռու մարզում հայտնաբերվել է տղամարդու դի

Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում այսօր՝ մայիսի 15-ին, հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին  հայտnում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ռամազյանի դին: Նախնական վարկածի՝ տղամարդը վայր ընկնելու հետևանքով է մահացել:

Ըստ աղբյուրի՝ Լեռնիկ Ռամազյանը աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրագազաեռակցող: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2019-05-15T21:49:39+04:00May 15 21:49|Պատահարներ|0 Comments