»»«Էն, ինչ հիմա դուք անում եք, ավելի ա վատացնելու Ձեր վիճակը». Արսեն Օհանյան

«Էն, ինչ հիմա դուք անում եք, ավելի ա վատացնելու Ձեր վիճակը». Արսեն Օհանյան

 

«Քաղաքացիական որոշում» կուսակցության անդամ Արսեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանն ու իր «կողմնակիցները» չեն ուզում հասկանալ, որ իրենց պատասխանատվության ենթարկելու հարցում ՀՀ ժողովրդի մեծամասնությունը եկել է համաձայնության, չեն ուզում հասկանալ, որ իրենց Նիկոլ Փաշինյանի ցուցումով չեն դատում, իրենց դատում են ՀՀ ժողովրդի արդարության հասնելու ձգտումով:

Լևոն Քոչարյան, ինձնից ու շատերից ձեզ խորհուրդ. փորձեք հաշտության եզրեր գտնել ժողովրդի հետ, ընդունեք ձեր պատասխանատվության բաժինը, պատրաստակամություն հայտնեք թալանածը հետ բերելու հարցում, ինչպես հիմա անում են շատերը, պահանջեք, որ ձեր հորը ներգրավեն ստեղծվելիք Անցումային Արդարադատության մեջ, որպեսզի ապագայում դու, քո քույր-եղբայրները, ձեր երեխաներն ու թոռները համերաշխ ապրեն ՀՀ ժողովրդի հետ: Իսկ էն, ինչ հիմա դուք անում եք, ավելի ա վատացնելու ձեր վիճակը, ավելի ա մեծացնում անդունդը ձեր ու ժողովրդի միջև: Ես չգիտեմ՝ ով ա ձեզ խորհուրդ տվել ընտրել նման ուղի, բայց մի բան հաստատ ա, տվյալ անձը կամ անձինք ձեր փողերն են վատնում, հարստանում են ձեր հաշվին:
Ժողովրդի դեմ չի կարելի պայքարել, ժողովրդից պետք ա ներողություն խնդրել ու հաշտվել, հակառակ դեպքում չեք կարող ժողովրդի հետ հանգիստ ապրել, հակառակ դեպքում ժողովուրդը միշտ մերժելու ա ձեզ»:

2019-05-15T22:35:30+04:00May 15 22:35|Բլոգ|0 Comments