»»Դյուսելդորֆում թեստ դրայվի ժամանակ 2 մլն դոլար արժեքով Ferrari են առեւանգել

Դյուսելդորֆում թեստ դրայվի ժամանակ 2 մլն դոլար արժեքով Ferrari են առեւանգել

Գերմանիայի ոստիկանությունը որոնում է 2 մլն դոլար արժեքով 1980-ականների Ferrari հազվագյուտ սպորտային ավտոմեքենան այն բանից հետո, երբ մեքենան թեստ դրայվի ժամանակ առեւանգել են, հաղորդում է FoxNews-ը:

Դյուսելդորֆում ոստիկանությունը հաղորդել է, որ տղամարդը մեքենայի վաճառողի հետ թեստ դրայվ է անցկացրել, որի ժամանակ վաճառողը դուրս է եկել մեքենայից՝ հնարավոր գնորդի հետ տեղերով փոխվելու համար: Տղամարդը նստել է վարորդի տեղում, սեղմել գազի ոտնակը եւ հեռացել:

Ոստիկանությունը հայտնել է, որ չի կարողացել գտնել մեքենան:

 

2019-05-15T21:43:53+04:00May 15 21:25|Աշխարհ|0 Comments