ԱՄՆ Լուիզիանա նահանգի փոխնահանգապետ Բիլի Նանգեսերը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ Չենոլթի միջազգային օդանավակայանում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորելու է գնացել երկրի ղեկավարի պատկերով գուլպայով:

Ինչպես նշում է esquire.com-ը, գուլպայի վրա առավել ուշագրավ են եղել Թրամփի մազերը, որոնք տարբեր առիթներով հումորների և «մեմերի» առիթ են դարձել:

Համացանցում 25 դոլարով վաճառվող գուլպայի վրայի մազերը կարելի է կապել, սանրել կամ «հարդարել»:

Հատկանշական է, որ Նանգեսերն առանց կաշկանդվելու գուլպան  ցուցադրել է Թրամփին, որն էլ բթամատով հավանության նշան է ցույց տվել: