Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեքշաբթի Պեկինում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Չինաստանում քաջատեղյակ են հայ ժողովրդի ձեքբերումներից:

«Մենք լավ գիտենք հայ ժողովրդին, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյան, Հովհաննես Թումանյանի անունները:

Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության նպատակները», -Rusarminfo-ն մեջբերում է Սի Ցզինպինի խոսքը: Հանդիպման ընթացքում Չինաստանի ղեկավարն ու Հայաստանի վարչապետը քննարկել են երկու երկրի համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ընդգծել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով: