»»Քանի՞ քաղաքացի է դիմել պետությանը՝ «խելացի» անասանագոմերի կառուցման գործում աջակցություն ստանալու համար

Քանի՞ քաղաքացի է դիմել պետությանը՝ «խելացի» անասանագոմերի կառուցման գործում աջակցություն ստանալու համար

«Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրը նպատակաուղղված է ինչպես տոհմային կորիզը նախիրներում ավելացնելուն, այնպես էլ անկապ բոքսային պահվածքով տեխնոլոգիա կիրառելուն, որը համաշխարհային ճանաչում ունի։

Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը։

Նրա խոսքով՝ «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով հետաքրքրվածների թիվը կազմում են 300 մարդ. «Նրանցից դիմում–հայտ են ներկայացրել 108 քաղաքացի, մեր մասնագետների կողմից այցելություններ են իրականացվել այդ տնտեսություններ, դրանցից մոտ 10 հոգին չեն բավարարել այդ պայմաններին, որ առաջարկվում է։ Հայաստանի Հանրապետության 2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում հետաքրքրվածների թիվը կազմել է շուրջ 372 մարդ, իսկ ծրագրին միացած ֆինանսական կառույցները՝ 5 բանկեր, 6 վարկային կազմակերպություններ»։

Լեւոն Տեր-Իսահակյանը շեշտեց՝ պատահական չի ընտրվել տավարաբուծության զարգացումը, քանի որ ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի համախառն արտադրանքի շուրջ 50 տոկոսը ստացվում է անասնաբուծությունից, եւ կազմել է 477.9 մլրդ դրամ, միայն տավարաբուծությունից ստացվել է 280 մլրդ դրամը, ուստի մշակված ծրագրերը նպատակաուղղված են ոլորտը ավելի ինտենսիվացնելուն, արտադրանքի արդյունավետությունը բարձրացնելուն, որակը բարձրացնելուն։ ««Խելացի» անասանագոմերով առավելապես հետաքրքրված են Արարատի մարզում, շուրջ 20 տոկոս է դիմումների տոկոսը, հաջորդիվ՝ Լոռու եւ Գեղարքունիքի մարզերն են, ամենապասիվը Սյունիքի մարզն է։ Ծրագրի շրջանակներում առաջարկվում է ինչպես թեթեւ կոնստրուկցիայով անասնաշենքի կառուցում, այնպես էլ անկապ բոքսային պահվածքով անսնաշենքրի կառուցումը, այսինքն որեւէ պարտադրանք չկա»,–հայտնեց նա։

2019-05-13T12:30:43+04:00May 13 13:45|Տնտեսություն|Comments Off on Քանի՞ քաղաքացի է դիմել պետությանը՝ «խելացի» անասանագոմերի կառուցման գործում աջակցություն ստանալու համար