», Տեսանյութեր»Ծեծկռտուք՝ Քոչարյանի աջակիցների և քաղաքացիների միջև (տեսանյութ)

Ծեծկռտուք՝ Քոչարյանի աջակիցների և քաղաքացիների միջև (տեսանյութ)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը  ուղեկցվում է Քոչարյանի մի խումբ աջակիցների բողոքի ցույցով՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով և վանկարկումներով:

Քիչ առաջ ծեծկռտուք տեղի ունեցավ Քոչարյանի աջակիցների եւ մի քանի քաղաքացիների միջեւ։

Միջադեպից հետո Ջիվան Աբրահամյանը պարզաբանեց, որ ինքը Քոչարյանի աջակիցներից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ են հարվածել Գասպարիին, որից հետո տեղի է ունեցել միջադեպը։

Ոստիկանները կողմերին բաժանեցին՝ դատարանից դուրս հանելով Ջիվանին։