Զարթուցիչն անջատելուց անմիջապես հետո բացում եք սոցիալական ցանցերն ու նորություննե՞րը: Նման կերպ են վարվում սմարթֆոնների սեփականատերերի կեսից ավելին: The Challenger պարբերականը պատմել է, թե իրականում արդյո՞ք վնասակար է առավոտը լուրերի ժապավենը թերթելով սկսելը:

Ինտերնետը և սոցիալական ցանցերը ուղեկցում են մեզ ամբողջ օրվա ընթացքում՝ սկսած վաղ առավոտից: Սմարթֆոնների սեփականատերերի 61%-ը սկսում է սարքից օգտվել արթնանալուց հինգ րոպե անց, 88%-ը՝ արթնանալուց կես ժամ անց:

https://www.ridus.ru/images/2018/3/30/742243/in_article_1c54c4189c.jpg

Մենք ստուգում ենք սոցցանցերը, կարդում լուրերը, բացում փոստը՝ զանթուցիչն անջատելուց անմիջապես հետո: Մի կողմից, դա ազդանշան է ուղեղի համար, որ արդեն առավոտ է, ժամանակն է արթնանալ և անցնել աշխատանքի: Մյուս կողմից, դա տեղեկատվության կտրուկ հոսք է: Դուք, հավանաբար, նկատել եք, որ ցանցում տասնհինգ րոպե «թափառելուց» հետո ձեզ «կոտրված եք զգում»՝ չնայած որ նոր եք արթնացել: Դա լիովին բացատրելի է:

«Քնից հետո արագ անցումը լուրերի և սոցցանցերի մանրազնին ուսումնասիրությանը օրգանիզմում սթրես է առաջացնում: Բացի այդ, մեծ քանակությամբ տեղեկատվությունը, որն ուղեղը մշակում է մինչ ձեր քնից լիովին արթնանալը, կարող է նվազեցնել օրվա ընթացքում առաջնահերթությունները դասավորելու ձեր ունակությունը», – ասում է հոգեբույժ և բժշկագիտության դոկտոր Նիկոլ Բենդերս-Հադին:

Image result for Просмотр соцсетей с утра вредит здоровью - ученые