Մայիսի 10-ին Էրեբունի վարչական տարածքում մի տաքսու վարորդ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողներին է մոտեցել եւ հայտնել, որ ուղեւորներից մեկը վերցրել է իր բջջային հեռախոսներն ու փախել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում ոստիկանները րոպեներ անց Միչուրինի փողոցում հայտնաբերել են ուղեւորին` Իջեւանի բնակիչ Արման Ա-ին, եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը վերցվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր: