Իրանի և Իրաքի սահմանին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ իրաքյան 57 հազար բնակչություն ունեցող Խալաբջա քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: