Աստղագիտության միջազգային օրվա (Astronomy Day) մեկնարկը տրվել է 1973 թվականին Կալիֆոռնիայում:

Հյուսիսային Կալիֆոռնիայի Աստղագիտական ընկերակցության նախագահ Դ. Վերգերը (Doug Berger) որոշել էր, որ պետք չէ քարոզել մարդկանց հաղթահարել մեծ հեռավորություններ բաց դռների օրերին հայտնի աստղագիտարաններ այցելելու համար. փոխարենը կարելի է բազմամարդ վայրերում ` փողոցներում, առեւտրային կենտրոններում, այգիներում, հասանելի հեռադիտակներ տեղադրել, հաղորդում է Calend-ը: Այդկերպ համախմբվեցին աստղագիտության բոլոր իրական սիրահարները, իսկ նոր աստղագիտական շարժման նշանաբանը հետեւյալն էր. «Աստղագիտության կրողները՝ մարդկանց համար»:

Աստղագիտության օրը հովանավորվում է 14 կազմակեպությունների կողմից, որոնցից առավել ազդեցիկներն են` Աստղագիտական լիգան, Խաղաղօվկիանոսյան աստղագիտական հանրությունը, Կանադայի թագավորական աստղագիտական հանրությունը, Մոլորակագետների միջազգային միությունը, Ամերիկյան աստղագիտական հանրությունը: