Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյաննառաջարկեց ՀՀ-ում, առհասարակ, արգելել կենդանիների որսը։«Ոչ թե միայն օրենքներով խոչընդոտներ առաջացնենք, այլ որսորդական փամփուշտների ներկրումներըանհրաժեշտ է արգելել։ Ես ինքս նախկինում ակտիվ որսորդ եմ եղել, սակայն վերջին 7 տարում որսորդությամբչեմ զզբաղվում»,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանի համոզմամբ՝ եթե չի արգելում որսն ընդհանրապես, ապա տեղի է ունենում անկանոն որս։Բնապահպանության նախարարը նկատեց, որ օրենսդրական առումով ևս խնդիրներ են առկա։ «Այն ինչկատարվում է Հայաստանում, կենդանիների համատարած ոչնչացում է։ Ամբողջ օրենդրական փաթեթը պետքէ վերանայվի»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս համաձայնեց իր գործընկերների հետ և հայտնեց, որ ինքը երբևէկենդանի չի սպանել։

«Ամեն շարժվող բանի վրա չպետք է կրակել, ես կարող եմ ասել իմ ծննդավայրում տիրող իրավիճակից, սակայնես երբեք շարժվող ոչ մի բանի վրա չեմ կրակել։ Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա։ Եսուզում եմ ասեմ, որ մարդու վերաբերմունքից կենդանու նկատմամբ, կարելի է ենթադրել՝ ինչպես կարող է այդմարդը վերաբերվում մարդու նկատմամբ։ Չնայած օրինական որսը ես դատապարտելւ չեմ համարում։Նույնիսկ շատ երկրներում դա օգտագործվում է բնապահպանական նպատակներով»,-ասաց ՆիկոլՓաշինյանը։