Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցի ընթացքու.  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատեց վարչապետի երեկվա պնդումը, թե այժմ բանակում զինվորների վարտիքներն ու անդրավարտիքներն ավելի բարձր որակի են: «Այն ժամանակ որոշվել էր, որ միանգամյա օգտագործման լինեն, բավականին մեծ քանակությամբ տրամադրվում էր։ Հիմա դրանց որակը բարձրացել է, պետք է լվանան և օգտագործեն»,- նշեց Տոնոյանը: Նա նշեց` Արցախում ծառայող որդուն ներքնաշորեր չի ուղարկում․ «Ստիպում եմ, որ լվանա»,- ասաց Տոնոյանը: