Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 07:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 100-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամպեզրի արգելապատնեշներին և մոտ 5 մ սահել մոտակա ձորակը: