Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 7-ին ժամը 13.30-ին, «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 9-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 2003 թ. ծնված Օ. Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլին դուռը հրել բացելով՝ Տիտոգրադյան փողոցում գտնվող գարեջրատնից գողացել է սնունդ, իսկ նույն փողոցում գտնվող խմորեղենի խանութից գողացել է 80.000 դրամ ու սնունդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում գողություն կատարելու նպատակով փորձել է բացել Ավանեսովի փողոցում գտնվող հացի փռի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, իսկ մայիսի 4-ին, ժամը 02.00-ին, նույն հացի փռի պատուհանից մտել է ներս ու գողացել սնունդ եւ էլեկտրական ձայնարկիչ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Օ. Հ.-ն ապրիլի 25-ին, ժամը 01.30-ին, խմորեղենի խանութից գողացել է խմորեղեն եւ 80.000 դրամ, իսկ հաջորդ օրը, ժամը 04.00-ին, մտել է Տիտոգրադյան փողոցում գտնվող գարեջրատուն եւ գողացել 7.000 դրամ, չիփսեր եւ գետնանուշ:

Օ.Հ.-ն բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր: