Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ,  մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և  Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։