Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մեր հավակնությունը պետք է լինի՝ բոլոր ոլորտներում լինել լավագույնը։ «Մենք խոսքի ազառության, մամուլի ազատության, բոլոր առումներով պիտի լինենք աշխարհում առաջատար երկիրը։

Մենք աշխարհում լավագույն երկիրը պետք է լինենք, օրինակ պետք է լինենք։ Բայց, ես թույլ չեմ տա իմ ու իմ ընտանիքի հետ սուտ լուրեր կապել։ Ես դրան արձագանքում եմ այն պատճառով, որ ինջձ համար կարևոր է ճշմարտությունը։ Ոչ մի լուր, բամբասանք անարձագանք չի մնալու։ Ես ուզում եմ, որ ՀՀ քաղաքացին իմանա ճշմարտությունը», — ասաց Նիւկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ համացանցում կան ֆեյք էջեր, որոնք տարբեր լուրեր են հրապարակում՝ այդ թվում՝ վարչապետի ու նրա ընտանիքի մասին։

Վերջերս ԱԱԾ-ն ֆեյքի օգտատիրոջ էր ձերբակալել։ Վարչապետը նշեց՝ հետևում է հրապարակումներին, ապա ավելացրեց՝ եղել են դեպքեր, որ երկար ժամանակ չի խոսել, բայց հետո անդրադարձել է։ «Գալիս է ժամանակը, որ ես կետ առ կետ անդրադառնում եմ ամեն ինչին», — նշեց Նիկոլ Փաշինյանը։