Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արմավիր- Երևան ավտոճանապարհին: Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ մարդատար ավտոմեքենան բախվել է էեկտրասյանը, ինչի հետևանքով պայթել է, արդյունքում վնասվել է նաև HouseNet կազմակերպության սյունը: Դեպքի վայրում են շտապօգնության, ճանապարհային ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները:

Դեպքի վայրում են նաեւ HouseNet կազմակերպության ներկայացուցիչները: Այս պահին մարզում կաբելային հեռարձակումը խափանված է:
Այլ մանրամասներ՝ քիչ անց: