»»»Այս հիվանդությունների կանխարգելումը և պայքարը դրանց դեմ զուտ առողջապահական հարց չէ․ նախարար

Այս հիվանդությունների կանխարգելումը և պայքարը դրանց դեմ զուտ առողջապահական հարց չէ․ նախարար

Medical drip in hospital corridor, concept of treatment

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով մեր երկիրը տարեկան ունենում է մոտ 360 մլրդ դրամ կորուստ, որը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 6,5%-ը։

Այս հիվանդությունների կանխարգելումը և պայքարը դրանց դեմ զուտ առողջապահական հարց չէ, այլ նաև լուրջ տնտեսական հարց է և պետք է լինի մեր կառավարության ուշադրության կենտրոնում։

Ոչ վարակիչ հիմնական հիվանդություններն են՝ սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և թոքերի քրոնիկ հիվանդությունները»։

Нет описания фото.