»»»Սկանդալ շոու-բիզնեսում․ Սպիտակցի Հայկոյի հարբած տեսանյութը տարածե՞լ է Սարոն

Սկանդալ շոու-բիզնեսում․ Սպիտակցի Հայկոյի հարբած տեսանյութը տարածե՞լ է Սարոն

Օրեր առաջ  համացանցում ծեծկռտուքների ու քաշքշոցների կադրերով տեսանյութ էր  տարածվել՝ երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ:  Համացանցում հատնված տեսանյութը արագորեն տարածվեց նաեւ լրատվամիջոցներով։ Կատարվածի վերաբերյալ կարծիքները տարբեր էին։ Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը տեսակետ հայտնեցին, որ տեսանյութը տարածելն առնվազն սխալ է, եւ քննադատություններ հնչեցին այն նկարողի եւ հանրայնացնողի հասցեին։ Ավելի ուշ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Սպիտակցի Հայկոն վիճաբանում է երգիչ Ներսիկ Իսպիրյանի հետ։ Վերջինս հերքեց այդ տեղեկությունները։

Տեսանյութում հնչող հայհոյանքներին զուգահեռ լսվում է, թե ինչպես է հարբած Սպիտակցի Հայկոյին մեքենան նստեցնել փորձող անձն ասում. «Ուրեմն Գաբառի էդքան արածին դու սե՞նց ես պատասխանում…»:

Շրջանառվող  տեղեկություններով՝ «Գաբառը» ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորաններից մեկի՝ «Փարվանա»-ի աշխատակիցն է, որտեղ երգում է Հայկոն: Ռուբեն անունով «Գաբառը» համակարգում է երաժիշտների ֆինանսական հարցերը։

Համացանցում հայտնված սկանդալային տեսանյութի վերաբերյալ Irakanum.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով հարբած գործընկերոջը նկարել եւ համացանցի «հիթ» է դարձրել երգիչ Սարոն։  Այս տեղեկությունը չեն հերքում նաեւ շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ։ Ուշագրավն այն է, որ Սարոն եւ Սպիտակցի Հայկոն բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են, հաճախ են ընտանիքներով տարբեր երկրներում հանգստանում։ Թե ինչն է եղել պատճառը, որ ընկերոջը օգնելու փոխարեն Սարոն տեսանկարահանել միջադեպը, եւ ավելին այն տարածել համացանցում կպարզենք առաջիկայում։

Նշենք, որ տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ երգիչ Սարոյից, սակայն նրա հեռախոսին պատասխանող անձը հայտնեց, որ Սարոն երկրում չէ, հեռախոսով խոսում է նրա ընկերը։ Տվյալ անձը չներկայացավ, չցանկացավ հայտնել, թե երբ ու ուր է գնացել Սարո Թովմասյանը։ Տվյալ անձը միայն հայտնեց, որ տեսանյութի տարածման վերաբերյալ տեղեկություններ չունի։

Ինչպես ասում են շոու-բիզեսնում եւս արշալույսները խաղաղ չեն, եւ հերթական սկանդալն է հասունացել։

Irakanum.am

 

2019-04-24T18:59:39+04:00April 24 16:17|Շոուբիզնես|14 Comments