»»»Արսենյանի՝ Մոսկվա «թռած» որդին վերադարձել է (լուսանկար)

Արսենյանի՝ Մոսկվա «թռած» որդին վերադարձել է (լուսանկար)

ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ» Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանը, ով նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջիններից էր, որ լքեց «խորտակվող նավը» եւ հավատարմության նշան ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին, այդ կերպ փորձելով խուսափել պատասխանատվությունից վերջերս վերադարձել է Հայաստան։

 

Հիշեցնենք, որ  մինչեւ արտահերթ ընտրությունները  Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվել էր  Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», սակայն  ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաեւ Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։

Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինծառայությունից, ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է եւ զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով։ Իսկ կրտսեր որդի Վահագն Արսենյանը՝ առողջական, որոշ տեղեկություններով՝ տեսողության հետ կապված հիմքով։ Պայմանավորված հենց այս հանգամանքով էլ Արսենյանը Վահագնին տեւական ժամանակով Հայաստանից «թռցրել» էր։  Մեզ հասած տեղեկությունների համաձայն Վահագն Արսենյանը հանգրվանել էր Մոսկվայում էր՝ «Իջել էր ջրի հատակը, մինչեւ կանցներ վտանգը»։

Հիմա, սակայն հայր ու որդի վերադարձել են Հայաստան։ Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր․  «Նախկին իշխանության հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխներից մի քանիսը, այդ թվում՝ Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, մի շրջանակում հայտարարել են, որ տարբեր քրեական գործերով իրենք վճարել են իրենցից ակնկալվող գումարը և հիմա կարող են անարգել վերադառնալ Հայաստան ու զբաղվել իրենց բիզնեսներով:

Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, եւ արդյո՞ք նախկինում գործած ապօրինությունների համար օլիգարխները չեն պատժվելու կներկայացնենք մեր հաջորդ հրապարակման մեջ։ Նշենք, որ Աշոտ Արսենյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին փող էր տվել Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի արդեն նախկին ղեկավարին, որ բաժանի գյուղաբնակների միջեւ։ Այս գործի ընթացքի մասին եւս կտեղակացնենք լրացուցիչ։

Irakanum.am