»»Հանգիստ նստեք տեղներդ․ Դավիթ Սանասարյանի նոր գրառումը

Հանգիստ նստեք տեղներդ․ Դավիթ Սանասարյանի նոր գրառումը

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հերթական գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում։

Ստեր կապված իմ անձի հետ

Սորոսից գրանտ է ստացել, գրանտակեր է – երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից, բացառությամբ կրթականից, որը տվել է մեծ հայ Ասո Թավիթյանի հիմնադրամը Ֆլետչերում ուսանելու համար։

Այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ է- անբարոյականի ծնունդ է այն մարդը, ով սեփական երկրի թիկունքում կարող է գործել հանուն այլ երկրի. ինձ էլ դրանում մեղադրողն է անբարոյականի ծնունդ։

Ավտո է նվեր ստացել պաշտոնավարման ընթացքում- երբեք ավտո չեմ ունեցել, հիմա նույնպես։

Տներ է ստացել, կալվածքներ ունի- վարձով եմ ապրում ու շատ համեստ։

Հանցավոր աշխարհի կարկառուն դեմքերի՝ գողերի հետ է շփվում- ՍՈՒՏ է։

Կառույցը չի կարողանում կառավարել- կուզենամ ամեն ղեկավար նման հարգանքի մի մասը վայելի, ինչպես ես եմ վայելել մինչ օրս։

Սկանդալային հեմոդիալիզի քրեական գործով փողեր է ստացել- անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել։

Բանակում չի ծառայել- դեբիլիկներ ջան, կուզենայի իմ հետ դժվարին սահմանները պահած ու ծառայության ընթացքում նման փորձությունների միջով անցած լինեիք։

Հ.Գ. էս ամենը անդադար կրկնում են, որ կարողանան անվանս հետ խաղալ, սակայն անունս ձեռք եմ բերել տարիների դժվար պայքարով ու սկզբունքային ապրելակերպով, էնպես որ, հանգիստ նստեք տեղներդ

Սիրում եմ բոլորիդ, մարդիկ, չընկճվեք..

2019-04-20T00:34:05+04:00April 20 0:34|Հասարակություն|0 Comments