»»»Հայաստանի 5 քաղաքներում ձյուն է տեղում

Հայաստանի 5 քաղաքներում ձյուն է տեղում

Ապրիլի 20-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Քաջարան  քաղաքում, Կարմրաքար գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: