»»Սուրբ Զատկին հաջորդող մեռելոցը աշխատանքային օր կլինի

Սուրբ Զատկին հաջորդող մեռելոցը աշխատանքային օր կլինի

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր:

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու  է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին եւ Նոր  կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը:

ՀՀ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանում էր ոչ աշխատանքային՝ դրա փոխարեն աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը:

2019-04-17T11:33:02+04:00April 17 11:24|Հասարակություն|Comments Off on Սուրբ Զատկին հաջորդող մեռելոցը աշխատանքային օր կլինի