»»»Պառավաքարում արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է. նախարարություն

Պառավաքարում արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է. նախարարություն

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում այսօր արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։ Տուժածներից մեկը 7տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջինները ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։

Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` շան գլուխը հետազոտելու համար։

2019-04-17T18:51:37+04:00April 17 18:52|Պատահարներ|0 Comments