»»Նոտր Դամի վանահայրն ասել է, որ տաճարը 5-6 տարի փակ կլինի

Նոտր Դամի վանահայրն ասել է, որ տաճարը 5-6 տարի փակ կլինի

Այս մասին հայտնել է  Նոտր Դամի վանահայր Պատրիկ Շովեն,  նշված է The Associated Press-ում:
Քահանան նշել է, որ «տաճարի մի մասը շատ է վնասված»:
Նա նաեւ հավելել է, որ տաճարում ծառայող 67 աշխատակիցների ճակատագիրը մնում է անորոշ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել հինգ տարվա ընթացքում  վերակառուցել տաճարը:
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել են, որ Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:
Դատախազությունը քննություն է սկսել՝ հրդեհի ժամանակ ոչ դիտավորյալ վնաս հասցնելու հետ կապված: Երկրի դատախազը հայտարարել է, որ տաճարում հրդեհը կանխամտածված չէր, առանջնահերթ վարկածն է բռնկման պատահական բնույթը:
Տաճարի վերականգնման եւ դրամական միջոցների հավաքագրման գործում իրենց օգնությունն են առաջարկել միջազգային կազմակերպությունները եւ խոշոր ընկերությունները:
2019-04-17T19:02:14+04:00April 17 19:03|Աշխարհ|0 Comments