»»Փաշինյանն անդրադարձել է մաքսային ծառայողի ազատմանը

Փաշինյանն անդրադարձել է մաքսային ծառայողի ազատմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին, որում նշվում էր, թե խախտվել է ավտոմաքսատան աշխատակցի իրավունքները։

Նա նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել են, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց հետո նա մեկ տարի պաշտոնանկության ենթակա չէր։

«Ինչի՞ մասին է խոսքը: Այդ միջադեպի հետ կապված կարո՞ղ եք բացատրել, թե ինձ ինչում են մեղադրում և ես ինչի՞ եմ մեղավոր: Ասում են՝ այ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է, որ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում վարչապետին: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալը որևէ այդպիսի արձագանք կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից, որ այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, բա ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ եղել է փաստ ու դրան արձագանք։

«Ես չէի պլանավորել, որ հատուկ պետք է մտնեի այդ սենյակ: Իմիջիայլոց, ես հետագայում հետաքրքրվել եմ՝ մեր հարգարժան քաղաքացին մշտապես աշխատել է ՊԵԿ-ում, մի կարճ ժամանակ աշխատել է ԱԺ-ում և հետ է եկել ՊԵԿ։ Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չպետք է լինեն համակարգում: Թող ոչ ոք անակնկալի չգա: Ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան որ եղել է այդ օրվա միջադեպը»,- ասաց նա:

2019-04-15T17:07:06+04:00April 15 16:47|Հասարակություն|0 Comments