»»«Սանիթեք»-ը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

«Սանիթեք»-ը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի:

Մինչ այս քաղաքապետարանը, Սանիթեքի վիճակը ավելի չվատթարացնելու եւ մինչեւ համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը: Քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու:
Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբարարար վիճակի համար եւ հայտնում ենք, որ ամենօրյա աշխծատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար: իսկ մինչ այդ Սանիթեքի չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ»:

2019-04-15T19:12:05+04:00April 15 19:12|Հասարակություն|0 Comments