»»Ճապոնիայի դեսպանը Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ գրանցած հաջողությունը

Ճապոնիայի դեսպանը Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ գրանցած հաջողությունը

Ապրիլի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել տնտեսական համակարգի բարեփոխմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերի վրա:

Փոխվարչապետը շեշտել է, որ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները նոր հնարավորություններ են ստեղծում օտարերկրյա ներդրողների համար:

Դեսպան Յամադան բարձր է գնահատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը և շեշտել, որ այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել նաև շատ այլ պետությունների համար:

Նա նշել է, որ իր կողմից Ճապոնիայի շահագրգիռ գերատեսչությունների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին պարբերաբար ներկայացվում են Հայաստանում իրականացվող, ներդրումների համար գրավիչ նոր նախաձեռնությունները:

Անդրադարձ է եղել նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրին: Կարևորելով այս ծրագրի հաջող իրականացումը ՀՀ-ում զբաղվածության խթանման առումով՝ փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ այն բաց է հետաքրքրված միջազգայինգործընկերների մասնակցության համար:

2019-04-15T19:02:27+04:00April 15 18:56|Հասարակություն|0 Comments