»»Հրազենային վնասվածքներով հոսպիտալացված 3 քաղաքացիներից 1-ը մահացել է

Հրազենային վնասվածքներով հոսպիտալացված 3 քաղաքացիներից 1-ը մահացել է

Երևանում կրակոցներ են հնչել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդներ: Նրանցից մեկը՝ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը՝ մոտ 23-25 տարեկան, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:

Ավելի ուշ պարզվել է, որ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց:

Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով։

Ըստ աղբյուրի՝ քիչ առաջ վիրավորներից մեկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

2019-04-15T23:45:14+04:00April 15 23:45|Իրավական|0 Comments