»»Խախտվել է քաղաքացու հավաքների ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքները. ՀՔԱՎ

Խախտվել է քաղաքացու հավաքների ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքները. ՀՔԱՎ

Երեւանի Արշակունյաց փողոցից 2018թ. ապրիլի 19-ին բերման ենթարկված Ս․ Պողոսյանի հայցը 2019թ․ մարտի 21-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է եւ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել։  Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Ս․ Պողոսյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը Ս․ Պողոսյանին բերման ենթարկելու եւ սահմանված ժամկետից ավելի ոստիկանության բաժնում պահելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով դատարան է դիմել 2018թ․ նոյեմբերին։

Նա նշել է, որ Ս․ Պողոսյանը առանց օրենքով նախատեսված հիմքերի է բերման ենթարկվել եւ ոստիկանության բաժնում պահվել է սահմանված 3 ժամից ավելի՝ ժամը 12։30-17։00։ Դրանով խախտվել են նրա՝ հավաքների ազատության եւ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։

ՀՀ ոստիկանությունը, սակայն, հայցադիմումի պատասխանում չի ընդունել հայցվորի պնդումները։ Նշել է, որ Ս․ Պողոսյանը սահմանված ժամից ավելի է պահվել ոստիկանության բաժնում, բայց ոչ դա, ոչ էլ ոստիկանների մյուս գործողությունները ոչ իրավաչափ չեն եղել։ ՀՀ ոստիկանությունը այս մեկնաբանություններն է տվել ոստիկանների բոլոր գործողությունների համար։ Հայցադիմումի պատասխանում, մասնավորապես, նշել են, որ «մի փոքր չեն պահպանվել» ժամկետները։

2019-04-15T18:49:18+04:00April 15 18:45|Հասարակություն|0 Comments