»»»Ավտովթար Կիրանց-Ոսկեպար ճանապարհին․ 6 հոգի հոսպիտալացվել է

Ավտովթար Կիրանց-Ոսկեպար ճանապարհին․ 6 հոգի հոսպիտալացվել է

Ապրիլի 15-ին, ժամը 18:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ բախվել են «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Վ.Ե.)  և «Mercedes E200» մակնիշի (վարորդ՝ Ս.Կ., ծնված 1984 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա.Կ.-ն (ծնված 1986 թ.) և Վ.Ե.-ն (ծնված 1987 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Իջևանի ԲԿ, իսկ վարորդը, մյուս ուղևորները՝ Ա.Ծ.-ն (ծնված 1979 թ.), Հ.Ք.-ն (ծնված 1962 թ.), և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Ղ-ն (ծնված 1950 թ.), հոսպիտալացվել են Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

2019-04-15T23:17:34+04:00April 15 23:17|Պատահարներ|0 Comments