»»»«Աբռաշատի նուրբ արվեստը»․ Դավիթ Համբարձումյանը՝ Ցոլակյանի քրոջ որդու քավորը

«Աբռաշատի նուրբ արվեստը»․ Դավիթ Համբարձումյանը՝ Ցոլակյանի քրոջ որդու քավորը

Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած  հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաներից շատերը հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում։ Իրավապահների բացահայտումները, որոնք կրում էին շարունակական բնույթ հասարակությանը զարմացնում էին իրենց չափերով եւ ընդգրկած բնույթով։

Տարբեր մեղադրանքներ առաջադրվեցին նաեւ ՀՀԿ-ի հովանավորչությունը վայելող անձանց նկատմամբ, որոնցից շատերը սակայն շատ քիչ անցկացրեցին ճաղերի հետեւում։ Ազատության գինը, պարզվում է միայն վճարված գումարը չէ։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, որը անցնում էր մի շարք քրեական գործերով ազատության  մեջ հայտվելուն օգնել է ոչ միայն  գրավը, այլ գործող իշխանության  կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Համբարձումյանի հետ ջրից չոր է դուրս եկել նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աջ ձեռքը համարվող Արշակը, ով Դավիթ Համբարձումյանի աներն է։

Irakanum.am-ին  հայտնի է դարձել, որ քրեական գործին ընթացք չտալու, ավելին Մասիսի քաղաքապետի դեմ սկիզբ առած դժգոհությունների ալիքը մարելուն մեծապես աջակցել է  ՀՀԿ-ի իշխանության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած, հետո արդեն Նիկոլ Փաշինյանի կաբինետում հարմար տեղավորված Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Ցոլակյանի հարազատներից մեկի  հարսանիքի քավորն է։  Քավոր-սանիկական հարաբերություններն էլ պատճառ են դարձել, որ Ցոլակյանը երկրի բարձրագույն ղեկավարության մոտ «աբռաշատ» լինի, որ այս դեպքում ոչ թե տեղում, այլ քաղաքապետի աթոռին հանգիստ նստի Համբարձումյան Դավիթը։ Ի դեպ նույն «ճշտով» լուծվել են նաեւ այլ անձանց հարցեր, որոնց կանդրադառնանք առաջիկայում։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Դավիթ Համբարձումյանը հարազատներից մեկի, մասնավորապես քրոջ որդու հարսանիքի քավորն է։ «Քրոջս տղու հետ կապ ունի»,- ասաց Ցոլակյանը։ Նա, սակայն հերքեց տեղեկություններն  այն մասին, որ միջնորդել է, որ Դավիթ Համբարձումյանը ճաղերի հետեւում չհայտնվի։ «Ես իրա հետ բացարձակ կապ չունեմ։ Չեմ հանդիպել, իրա հետ կապ չունեմ»,- ասաց ԱԻ նախարարը։

2019-04-15T15:17:27+04:00April 15 15:17|Ներքին քաղաքականություն, Քաղաքականություն|Comments Off on «Աբռաշատի նուրբ արվեստը»․ Դավիթ Համբարձումյանը՝ Ցոլակյանի քրոջ որդու քավորը