»»Իրավապահները Մերձմոսկվայում ավելի քան 30 կիլոգրամ թմրամիջոց են առգրավել

Իրավապահները Մերձմոսկվայում ավելի քան 30 կիլոգրամ թմրամիջոց են առգրավել

ՌԴ ոստիկանները Մերմոսկվայում ձերբակալել են Մոսկվայի երկու բնակչի, որոնցից առգրավվել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 30 կգ հաշիշ և ամֆետամին, ապրիլի 14-ին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Թմրամիջոցների անօրինական շրջանառության կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի երկու բնակիչ՝ 29 և 41 տարեկան»,- հայտարարել է Վոլկը, որի խոսքերը մեջբերում է ՆԳՆ պաշտոնական կայքը։

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, նշվում է, որ ձերբակալվածների ավտոմեքենայում հայտնաբերվել է փոշիանման նյութով երկու փաթեթ, ենթադրաբար բուսական ծագման թմրամիջոց պարունակող 10 բրիկետ և 7 սալիկ, հարուցված է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրգի 228.1 հոդվածի 5-րդ մասի և 30-րդ հոդվածի 3-րդ մասին հատկանիշներով։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածների վարձակալած ավտոտնակում և նրանց բնակության վայրերում հայտնաբերվել է փոշիանման նյութով 37 փաթեթ և ենթադրաբար բուսական ծագման թմրամիջոց պարունակող 58 փաթեթ։

«Ըստ քիմիական հետազոտության արդյուքնների՝ առգրավվածը հոգեներգործուն նյութ է՝ ամֆետամին, և թմրամիջոց՝ հաշիշ։ Անօրինական շրջանառությունից հանված թմրամիջոցների ընդհանուր զանգվածը գերազանցել է 30 կիլոգրամը»,- նշվում է ՆԳՆ կայքում։

Դատարանը ձերբակալվածների նկատմամաբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

2019-04-14T17:59:03+04:00April 14 17:59|Աշխարհ|0 Comments