»»Բրիտանացի խորհրդարանականները կառավարությունից պահանջում են Ջուլիան Ասանժին արտահանձնել Շվեդիա

Բրիտանացի խորհրդարանականները կառավարությունից պահանջում են Ջուլիան Ասանժին արտահանձնել Շվեդիա

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչով դիմել են երկրի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդին՝ պահանջելով WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Շվեդիա:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, ավելի քան 70 պատգամավոր ստորագրել է ՆԳ նախարարին ուղղված նամակը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Արեք ամեն հնարավոր բան, որ ապահովեք Ասանժի՝ Շվեդիա արտահանձնումը, եթե Շվեդիայի իշխանությունները նման դիմում ներկայացնեն:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժին Լոնդոնում ձերբակալել են ապրիլի 11-ին: Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը հրաժարվել է նրան քաղաքական ապաստան տրամադրելուց: Վերջինս դեսպանատանը բնակվելիս է եղել 2012 թվականից:

Շվեդիայում նրան 2010-ին դեռ մեղադրում էին բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Իսկ ԱՄՆ-ն Ասանժին մեղադրանք է ներկայացրել լրտեսության համար և պահանջնում է նրա արտահանձնումը:

2019-04-13T23:48:57+04:00April 13 23:58|Աշխարհ|0 Comments