», Տեսանյութեր»Ո՞վ է իրականում սպանել Թևոսիկի եղբորը և ինչու է Իսոն հացադուլ հայտարարել (տեսանյութ)

Ո՞վ է իրականում սպանել Թևոսիկի եղբորը և ինչու է Իսոն հացադուլ հայտարարել (տեսանյութ)

Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայել Սարգսյանը՝ Իսոն արդեն մեկ շաբաթ է քրեակատարողական հիմնարկում հայտարարել է հացադուլ։ Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Իսրայել Սարգսյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։  Փաստաբանը հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն ապօրինի է, քանի որ գործում առկա մի շարք փաստեր, որոնք ապացուցում են իր պաշտպանյալի անմեղ լինելը դուրս են մնացել քրեական գործից։  «Առանց բավարար հիմքերի կայացվել է վճիռ։ Բավարար ապացույցներ չկան չկան, որ Իսրայել Սարգսյանը կատարել է սպանություն, ավելին կան փաստեր, որոնք հերքում են նրա կողմից կատարված սպանությունը»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով հաշվի առնելով բոլոր ապօրինությունները Իսրայել Սարգսյանը հայտարարել է հացադուլ։ «Մենք այսօր ունենք նաեւ քաղաքացու առողջության խնդիր։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ չկա որեւէ ապացույց, որը կփաստի իմ վստահորդի կողմից կատարված սպանությունը»,- ասաց փաստաբանը, հրավիրելով ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ ԴՆԹ-ով փաստվել է, որ այն ատրճանակից, որից իբրեւ կատարվել է սպանությունը չկա Իսրայել Սարգսյանի մատնահետքը։ Մատնահետքը բացակայել է նաեւ ռետինե ձեռնոցից։

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում եւ դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել: Առաջադրված մեղադրանքում Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Ո՞վ է իրականում սպանել Թևոսիկի եղբորը. Ւսրայել Սարգսյանի փաստաբանի հայտարարությունները

Gepostet von Irakanum.am am Montag, 18. März 2019

 

2019-03-18T13:21:19+04:00March 18 13:21|Իրավական, Տեսանյութեր|0 Comments