»»»Ուսուցչուհին ճիշտ էր, Լուլուն՝ սխալ

Ուսուցչուհին ճիշտ էր, Լուլուն՝ սխալ

Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի 26 անգամ փոխած գրառումը։ Միայն այն հանգամանքը, որ Լուլուն պատգամավոր է, արդեն իսկ ծիծաղելի է։ Հայաստանում օրենքներ է գրում մի աղջնակ, ով անգամ տարրական գրառում անել չի կարող,եւ այն անդադար խմբագրում է։
ԵՊՀ պատմագիտության ֆակուլտետում, որտեղ սովորել է Լուլուն նրան լավ են հիշում, իհարկել ավելի լավ հիշում են իրավաբանական ֆակուլտետում, որտեղ նա դրսևորել է իր ազատամտության ամենաանկեղծ պոռթկումները: Սակայն մեր հրապարակումը սրա մասին չէ։ Ի վերջո ինչ-որ մեկը կարող է պատգամավոր դառնալ լացելու միջոցով, մյուսը՝․․․․․․։

Լուլուի հայտնի գրառման առաջին հատվածին չենք անդրադառնա։ Ի՞նչ էր ուզում ասել պատգամավորը երկրորդ հատվածում։ Նա հասարակությանը եւ իր գործընկեր պատգամավորներին հորդորում է տեղեկատվություն ստանալ բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակ օրաթերթից եւ Armtimes.com կայքից։ Եթե ըստ Լուլույի մտքի թռիչքի այդ լրատվամիջոցում տեղեկատվություն առկա չէ, ապա հասարակությունը չպետք է շտապի դատողություններ անել։ Այստեղ էլ Լուլուն տարբերակներ է առաջարկել։ Նա պարզապես կոչ է արել հետեւել Հանրային հեռուստաընկերության եւ Ազատություն ռադիոկայանի աշխատանքներին։ Մյուս բոլոր ԶԼՄ-ներն ըստ հայտնի Լուլույի սնվում են նախկին իշխանություններից, կամ Քոչարյանից։

Ուշագրավն այն է, որ Լուլուն մոռացել է, որ տարիներ շարունակ աշխատել է մի շարք ԶԼՄ-ներում, որոնք անուղղակիորեն կապվել են նրա կողմից այսօր մերժվող անձանց ու շրջանակների։ Ինչ է ստացվում ազատամիտը սնվել, հագնվել, եւ շպարվել է բացառապես նրանց փողերով, սա էլ քիչ է ապատեղեկատվություն է տարածել։ Լուլուի ինքնախոստավանական գրառման վերաբերյալ երկար կարելի է գրել, սակայն չծանրաբեռնելով ընթերցողներին շեշտենք միայն այն, որ հենց նույն հասարակությունն է մեղավոր Լուլուի այսօրվա կարգավիճակի համար։ Հասարակությունը մեղավոր է, որ Լուլուները այսօր պատգամավոր են։ ՀՀ հպարտ քաղաքացին գուցե այս պարզ թեզը հիմա ամբողջովին չի գիտակցում, դրա համար էլ լուլուները կարողանում են ինքնադրսեւորվել։

Մեկ այլ կարևոր հանգամանքի մասին։ Իմ քայլը խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք ԶԼՄ-ների ղեկավարներ են, կամ գոնե նախկինում եղել են։ Ստացվում է Լուլուն վերջիններիս եւս մեղադրում է նախկին իշխանության հետ համագործակցության մեջ։

Գործող իշխանությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի սանձելու համար իր իսկ ձեռքով պատգամավոր դարձրած Լուլուին։

Ի դեպ Լուլուն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր,  «Հայոց լեզվի ուսուցչուհի ունեի, որն ինձ  անվանում էր «մարտնչող ապուշ»։ Ուսուցչուհին ճիշտ էր, Լուլուն՝ սխալ։

Irakanum.am