»»Հայաստանի բժիշկների միությունը կպաշտպանի բժիշկներին

Հայաստանի բժիշկների միությունը կպաշտպանի բժիշկներին

Տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» անդրանիկ ժողովը, որին ներկա էին կառույցի հիմնադիրները, բժիշկներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։

Ժողովի ընթացքում զեկուցողները ներկայացրեցին միության նպատակը, խնդիրները, կառուցվածքը, ստեղծման անհրաժեշտությունը, բժիշկների պաշտպանվածության խնդիրները, առողջապահության ոլորտում առկա ֆինանսական խնդիրները, նմանօրինակ կառույցների գործունեության միջազգային փորձը և ինստիտուտների ստեղծման կարևորությունը:

Զեկույցներից հետո մասնակիցների միջև տեղի ունեցավ քննարկում։

Հայաստանի բժիշկների միության առաջին ընդհանուր համաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիս ամսին:

Հայաստանի բժիշկների միության լրատվական ծառայություն

2019-03-17T16:12:17+04:00March 17 16:12|Հասարակություն|0 Comments