»»Արագած համայնքի բնակիչները փակել են Երևան–Վանաձոր ճանապարհը. պահանջում են փակել հէկ–երը

Արագած համայնքի բնակիչները փակել են Երևան–Վանաձոր ճանապարհը. պահանջում են փակել հէկ–երը

Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչները այսօր՝ մարտի 17–ին, փակել են Երևան–Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող 2 ՀԷԿ–երի աշխատանքը։

NEWS.am–ի հետ զրույցում Արագած համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը նշեց, որ 4 ամիս առաջ գյուղի բնակիչների պահանջով ՀԷԿ–երի աշխատանքը դադարեցվել էր, նախօրեին նորից սկսել են աշխատել։

Ըստ նրա, արդեն 8 տարի շահագործվող ՀԷԿ–երը խնդիր են առաջացնում. եթե նախկինում ոռոգման ջուրը գյուղը ստանում էր գետից, և այն մաքուր էր, ապա այժմ ստանում է խողովակներով, ինչը վատացրել է ջրի որակը. ջուրը չի ֆիլտրացվում։

Հենրիկ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ժողովրդի կողքին է որպես վարչական ղեկավար և միանում է նրանց պահանջին։ Ճանապարհը փակած գյուղացիներն այժմ սպասում են մարզպետ Դավիթ Գևորգյանին, որը, գյուղապետի խոսքով, արդեն ճանապարհին է։

«Շուտով մարզպետը տեղ կհասնի, որոշում կկայացվի»,– ասաց Հենրիկ Հովհաննիսյանը։

2019-03-17T16:21:52+04:00March 17 16:30|Հասարակություն|0 Comments