»»Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

2019-03-16T10:34:56+04:00March 16 10:32|Հասարակություն|0 Comments