»»Վանեցյանի որդու հետ էլ թատրոն չեք գնու՞մ․ Ի՞նչ հարցերի է պատասխանելու Փաշինյանի դուստրը

Վանեցյանի որդու հետ էլ թատրոն չեք գնու՞մ․ Ի՞նչ հարցերի է պատասխանելու Փաշինյանի դուստրը

Հայտնի է, որ ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հարցազրույցի հրավեր է ստացել Ազատություն ռադիոկայանից։ Վարչապետի ավագ դուստրը երկուշաբթի լինելու է ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը,  որի  ընթացքում պատասխանելու է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։

Արդեն իսկ հարյուրավոր օգտատերեր հրապարակել են իրենց հարցերն ուղղված Փաշինյանի դստերը, որոնցիցArmDay.am-ն առանձնացրել է մի քանիսը, որոնք ներկայացնում ենք ստորև։

Սիրելի Մարիամիկ, պատմի՛ր, թե ինչի՞ց ես նեղսրտում։ Ինչպես նաև Վանեցյանի  որդու հետ էլ թատրոն չեք գնու՞մ։Օգտատերերից մեկն էլ հետաքրքվել է, թե որտե՞ղ է նախընտրում անցկացնել ազատ ժամանակը Մարիամ Փաշինյանը։

Փաշինյանի դստերն ուղղված մի քանի հարցեր ներկայացնում ենք ստորեւէ․

Փոխվե՞լ է ինչ որ բան ձեր առօրյա կյանքում հեղափոխութունից հետո։ 

Մարիամ ջան էսքան քծնանքի մեջ ո՞նց եք տարբերում անկեղծին կեղծավորից ու ընդհանրապես ի՞նչ եք զգում, երբ ձեզ քծնում են:

Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան, որտեղ հայ ժողովրդի գրեթե 40%-ը աղքատ է, ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը։

Ձեր հայրիկի գլխավորած շարժումը կրումեր «Քայլ արա մերժիր Սերժին» անվանումը, բայց արդյունքում մերժվեցինՄանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գեւորգյանը։

Նկատենք, որ հաղորդումը որին հյուրընկալվելու է վարչապետի դուստրը հիմնականում քաղաքական բնույթի է, եւ հետեւաբար օգտատերերն էլ նրան քաղաքական բնույթի հարցեր են տալիս։  Գուցե օգտատերերը քաղաքական բնույթի հարցեր ուղղել են Փաշինյանի դստերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս էլ հաճախ է այս կամ այն երկիր այցելում հոր ուղեկցությամբ։ Իհարկե Մարիամը որեւէ պատվիրակության կազմում ընդգրկված չէ, բայց նրան հաճախ կարելի է տեսնել այն ինքնաթիռում, որը ինչպես Աննա Հակոբյանն էր շեշտել այսպես, թե այնպես օդ է բարձրանում։ Փաշինյանի դուստրը նաեւ ԶԼՄ-ների վերաբերյալ էր իր տեսակետը հայտնել, հետեւաբար ներքաղաքական հարցադրումներին նրան պատասխանելը «դժվար» չի լինի։

2019-03-16T16:33:53+04:00March 16 16:33|Հասարակություն|0 Comments